Կարծում եմ՝ առաջիկա օրերին մեր վճռականության, անկոտրում պայքարի շնորհիվ կկարողանանք լրացուցիչ հաջողություններ արձանագրել. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով այսօր Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է սկսել, տեսանյութ է հրապարկել՝ ներկայացելով նստացույցի առաջին օրվա արդյունքներն ու առաջիկա անելիքները։
«Գրասենյակի բոլոր մուտքերն արգելափակված են, նստացույցին մասնակցում են տասնյակ քաղաքացիներ, օրվա ընացքում հարյուրավոր քաղաքացիներ, տարբեր հանրային գործիչներ եկել են, աջակցություն են հայտնել, պատրաստակամություն են հայտնել տարբեր ձևերով պայքարել Արցախի ներկա իրավիճակի կարգավորման, խնդիրների բարձրաձայնման ուղղությամբ։
Վաղը նախատեսում ենք որոշակի հանդիպումներ։ Կարծում ենք՝ ՄԱԿ-ի գրասենյակից արդեն որոշակի պաշտոնական արձագանքներ կտան մեր ակցիաներին ու մեր պահանջներին»,- ասաց Բեգլարյանը։
Նա նաև հայտնեց, որ դեկտեմբերի 15-ին տեղահանված տարբեր խմբերի կողմից ժամը 11։00-ին լրացուցիչ ակցիա է նախատեսվում այստեղ։
«Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում բոլորն իրենց քաղաքներում, երկրների կառավարություններին ճնշման տակ պահեն բողոքի ակցիաներով, ստորագրահավաքներով, այլ գործիքակազմերով, որպեսզի հնարավորինս հստակ, հասեցական դատապարտեն Ադրբեջանի հանցագործ, ցեղասպանական գործողությունները և կոնկրետ գործնական քայլերով կանխեն հետագա նմանատիպ ահաբեկչություններն ու ցեղասպանական գործողությունները։
Իսկ մեր հայրենակիցներին Արցախում ամրություն ենք մաղթում, խնդրում ենք, հորդորում ենք դիմանալ, քանի որ, կարծում եմ, որ առաջիկա օրերին, մեր, ձեր վճռականության, ամրության, անզիջում, անկոտրում պայքարի շնորհիվ մենք կկարողանանք լրացուցիչ հաջողություններ արձանագրել։
Իսկ հայաստանյան հասարակությունից ակնկալում եմ, հորդորում եմ, որ ոչ մեկ անտարբեր չանցնի, ոչ մեկ չմտածի, թե մենք անօգնական ենք։ Մենք կարող ենք լուծումներ գտնել, եթե համախմբված լինենք, միայն թե յուրաքանչյուրիցս կախված գործողությունների մենք դիմենք և դա չլինի միայն հայտարարություն, տեղեկատավական աշխատանք, այլ նաև գործնական աշխատանք, այդ թվում բողոքի ակցիաների տեսքով»,- ասաց Արտակ Բեգլարյանը
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայանը կոչ արեց ամերիկահայերին արգելափակել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքերը
- Արտակ Բեգլարյան. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը փակ են, ինչպես փակ է Արցախի մուտքը
- Բեգլարյան. Ովքեր տեսնում են Արցախն Ադրբեջանի կազմում, ես նրանց տեսնում եմ ադրբեջանական բանտերում
- Արտակ Բեգլարյան. Ունենք իրավիճակ, երբ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնել
- Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Արտակ Բեգլարյան
- Ես աղջկաս խոստացել էի, որ տուն կվերադառնամ... Արտակ Բեգլարյան