Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները. ԱՆ
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
«Բուժհաստատություններում ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաև բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետևանքով ջեռուցումը իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով։
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակը՝ պատշաճ կերպով հաղթահարելու համար»,- նշում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը մի քանի օր առաջ եկել էր եկել Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների, սակայն Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան կապող միակ ճանապարհը փակելուց հետո չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ։ Երեկվանից Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ
- Պետնախարարի մոտ քննարկվել է Արցախում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը
- Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
- Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացրեց Արցախում տիրող վիճակը
- Արցախի միակ օդանավակայանը նույնպես չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով
- Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
- Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսհաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով.ԿԳՄՍՆ
- Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը