Արցախում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով
Արցախի Հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են: ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ միայն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է, կամ դրանց անսարքությունը: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն արձանագրվել:
«Արձանագրենք, որ բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ:
Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար, անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,- նշում են ՆԳՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
- Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսհաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով.ԿԳՄՍՆ
- Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան