Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
«Մենք ՄԱԿ-ի գրասենյակին տեղեկացրել ենք Արցախում ստեղծված վիճակը և այս իրավիճակում որևէ արձագանք չստանալ կառույցից, որը մարդու իրավունքների պաշտպան առաջնային կազմակերպությունն է, ցավալի է»,-ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա հայտարարեց, որ չեն սպասում ՄԱԿ-ի ինչ-որ կոչի, չնայած դրանք նույնպես կարևոր են, այլ ակնկալում են կոնկրետ գործողություններ:
«Կա պնդում, որ Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի, լինի խաղաղապահներին միջազգային մանդատի տրամադրում, ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների և գործակալությունների բացում Ստեփանակերտում, կամ՝ այլ»,-ասաց Ստեփանյանը և հավելեց. «Երկրագնդի վրա կա մի հատված, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որում ապրում են մարդիկ, այդ մարդիկ ունեն իրավունքներ և միաջազգային հանրությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների իրացումը»:
Նա հայտնեց, որ իր ղեկավարած գրասենյակի հավաքագրած տվյալները տրամադրվում են ՀՀ ՄԻՊ գրասենյակին, որի միջոցով էլ դրանք փոխանցվում են տարբեր երկրների դեսպանատներին և միաջացգային կառույցներին:
Գեղամ Ստեփանյանը հավաստիացրեց, որ իր կառույցի պատրաստած զեկույցները հասնում են եվրոպական համապատասխան գրասենյակներ և իր անձնական հանդիպումների ժամանակ, երբ արտասահմանյան գործընկերներին հարցրել է, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկում, իրեն պատասխանել են, որ պետք է պահպանեն անկողմանակալ դիրքորոշում:
«Դե պահպանեք անկողմնակալ դիրքորոշում, քանի մարդիկ այնտեղ սպանվում են : Անկողմակալությունն է կարևոր, թե՝ ճշմարտությունն ասելը»,-հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա գտնում է, որ վիճակի պատասխանատուն եռակողմ հայտարարությունը ստորագրած պետություններն են, որոնք երաշխավորել են արցախցիների անվտանգությունը, բայց մեղավոր են նաև միջազգային բոլոր կառույցները, որոնք պարտավորված են պաշտպանել մարդու իրավունքները:
«Երբ Կոսովոյի դեպքում միջազգային մեխանիզմենր են կիրառվում, ապա այն պետք է արվի նաև Արցախի դեպքում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը և միջազգային կառույցներին հորդորեց չառաջնորդվել տնտեսական շահերով, այլ՝ մարդու իրավունքներով:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Ունենք իրավիճակ, երբ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնել
- Միջանցքը փակելով Ադրբեջանը պատերազմ է հրահրում, մենք չենք ուզում պատերազմ. Անդրանիկ Քոչարյան
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
- Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հետևանքով շրջափակված են Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները
- «Ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է՝ ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան