Դավիթ Բաբայանը կոչ արեց ամերիկահայերին արգելափակել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքերը
«Սա դեռ սկիզբն է, եթե ճանապարհը փակ մնա, մենք այլ քայլերի ենք դիմելու»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Հիշեցնենք, որ այստեղ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց է հայտարարել։
Դավիթ Բաբայանը կոչ արեց սփյուռքահայերին՝ հատկապես ԱՄՆ-ում բնակվող հայերին նույնատիպ ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքի դիմաց, արգելափակել ՄԱԿ-ի ներկայացուցչությունների մուտքերը։
«Կոչ ենք անում գնալ ու արգելափակել մուտքերը, եթե 120 հազար մարդ պաշարված է, զրկված է ամեն ինչից, այդ հրապարակում իրավունք չունենք պարել ու տոնել»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ նկատ ունենալով քիչ այն կողմ գտնվող տոնական զարդարանքով պաճուճված Հանրապետության հրապարակը։
Նա ցավ հայտնեց, որ քիչ այն կողմ մարդիկ պարում են ու չեն մտածում արցախահայության ու նրա ճակատագրի մասին։
Բաբայանը հիշեցրեց, ինքը, Արտակ Բեգլարյանն ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու հետևանքով չեն կարողացել հասնել իրենց հայրենիք, իրենց ընտանիքներին, ժողովրդին, կոլեկտիվին։
«Հիմա գլխավոր խնդիրն Արցախն ապաշրջափակելն է։ Կրկնում եմ, սա դեռ սկիզբն է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ բնապահպանի անվան տակկ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ պահանջելով, որ ռուս խաղաղապահներն իրենց ուղեկցեն Արցախում գործող հանքեր՝ հետևելու դրանց շահագործմանը։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները
- ԱԳՆ. Օտարերկրյա դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը
- Բեգլարյան. Ովքեր տեսնում են Արցախն Ադրբեջանի կազմում, ես նրանց տեսնում եմ ադրբեջանական բանտերում
- Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ
- Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
- Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացրեց Արցախում տիրող վիճակը
- Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան