Հայ ժողովուրդ, մեզ թուրք է ղեկավարում, ինչո՞ւ ենք թույլ տալիս. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
«Ստեղծված իրավիճակն ահավոր է, սասափելի է։ Ես այստեղ եմ Արցախի պաշտպանության համար»,- Երևանում կառավարության շենքի դիմաց «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի հերոս անմահացած Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան։
Նա հիշեց որդու խոսքերը՝ Արցախին մենակ չթողնեք։
«Մենակ ենք թողել։ Այս ի՞նչ է։ Տոնածառի համար 50 հազար ժողովուրդ է հավաքվում, հիմա 10 հազար էլ չեն հավաքվում։ Այս ի՞նչ վիճակ է, այս ինչո՞ւ ենք թուրքացել։ Ոստիկանությունը մեզանից շատ է։ Այ քրքրվեք դուք ոստիկաններ։
5000 հոգու տարավ այնտեղ պառկացերեց, որ մեզ կարողանա ղեկավարի։ Ասում է՝ ես թուրք եմ։ Բա որ թուրք ես, հայ ժողովուրդ, մեզ թուրք է ղեկավարում, ինչո՞ւ ենք թույլ տալիս, ինչո՞ւ ենք թույլ տալիս։ Հայաստանը դարձնելու է փոքր Ադրբեջան, ինքն էլ դառնալու է նազիր վեզիր»,- ասաց Լիդա Առուշանյանը։
Նա նշեց, որ երկու հայրենիք է կորցրել, երրորդի հերթն է եկել։ Այնուհետև հարցադրում արեց, թե ո՞ւր են մեր գեներալները։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները Հանրապետության հրապարակում տոնածառն են հսկում
- Վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ․ ՀՀԿ
- Փաշինյանը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են որակում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը