Համընդհանուր հայտարարագրման համակարգը մարդկանց դաձնում է պտտվող անիվի մեջ վազող սկյուռիկներ. Հակոբ Ավագյան
«Չնայած կառավարության ծրագրում շատ ավելի կարևոր՝ բիզնեսին աջակցելու ծրագրեր էլ են դրված եղել, որոնք չեն արվել, բայց համընդհանուր հայտարարագրման համարկարգն անպայման ուզում եք ներդնել, քանի որ ծրագրում կա»,-ԱԺ-ում օրենսդրական փոփոխության վերաբերյալ հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց «ՓՄՁ ասոցիացիայի» ներկայացուցիչ Հակոբ Ավագյանը:
Բանախոսը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք այն չի վախեցնելու Հայաստան բնակվել կամ ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներին, և արդյո՞ք պետությունն այլ գայթակղիչ փոփոխություններ չէ, որ պետք է այսօր ներկայացներ:
«Մենք ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ խոսում էինք այս մոդելի մասին և նրանք ասում էին, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը մարդկանց դաձնում է պտտվող անիվի մեջ վազող սկյուռիկների, որոնք անընդհատ պետք է իրենց վաստակած գումարը ծախսեն, հիմնավորեն, որպեսզի իրենց մոտ հետագայում հարկվելու համար ոչ մի եկամուտ չմնա»,-տեղեկացրեց Հակոբ Ավագյանը:
Նրա խոսքով՝ այդ համակարգի ներդրմամբ մարդը դառնում է սպառողական միավոր:
Հակոբ Ավագյանը հայտնեց, որ թերի է ներդրվող համակարգի մեխանիզմները և օրինակ բերեց Հայաստանից գնացած և արտերկրում բնակվող միգրանտների եկամտի հայտարարագրման մեխանիզմի բացակայությունը:
ՓՄՁ ասոցիացիայի ներկայացուցիչը օրենքի նախագծի հեղինակներին հորդորեց գնահատել, թե եկամտի համընդհանուր հայտարարագման համակարգի ներդրմամբ արդյո՞ք երկիրն ավելի գայթակղիչ կլինի:
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ.-ից հետո գտնում եմ, որ համընդհանուր հայտարարագրման համակագը նպատակահարմար չէ. Վաչե Գաբրիելյան
- «Փաստ». Համընդհանուր հայտարարագիր ներդնելու կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է
- Խորհրդարանն ընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագծերը
- Համընդհանուր հայտարարագրման օրինագիծն ՔՊ-ական պատգամավորները քննարկեցին առանց ընդդիմախոսության
- Այս օրենքը պետք է անպայման նվագախմբով կատարվի. Հայկ Սարգսյանը՝ համընդհանուր հայտարարագրման օրենքի մասին