ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար. Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին թվիթերում գրառում է արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ.
«Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: ՄԹ-ն հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
- Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին
- Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները
- ԱԳՆ. Օտարերկրյա դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը
- Հայաստանում ՌԴ դեսպանը թող վեր կենա, գնա Լաչին. ՔՊ-ական պատգամավոր
- ԱՄՆ-ն Ադրբեջանի կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
- ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան