Մասնավոր-պետություն համագործակցություն՝ «Ջրվեժ» անտառպարկի զարգացման համար
ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում երեք կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, որով ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառպարկի տարածքում «Արմենիան Հելիքոփթերս» և «Բեքստեյջ» ընկերությունները, որոնք որպես մասնավոր ընկերություններ վարձակալում են անտառպարկի որոշակի տարածքներ, պարտավորվում են կառուցել ավտոկայանատեղեր։ Եռակողմ համաձայնագրի վավերացմամբ՝ այս ընկերությունների ֆինանսական միջոցներով ստեղծվող այս ավտոկայանատեղերը չափազանց մեծ կարևորություն ունեն անտառպարկի այցելուների հանգստի կազմակեպման համար։
Համաձայանգիրը ստորագրել են՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ - տնօրեն՝ Լևոն Գաբրիելյանը, «Բեքստեյջ» ընկերության տնօրեն՝ Ավետիս Գրիգորյանը, «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրեն՝ Արսեն Մանուկյանը։
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը նշյալ ծրագիրը դիտարկում է, որպես քաղաքացիների անվտանգ և ավելի քաղաքակիրթ հանգիստ՝ անտառպարկի տարածքում։ Քանի որ ավտոկայանատեղերը լինելու են վճարովի հիմունքներով, ապա մուտքագրված գումարները, որը տարեկան կազմելու է մոտ 60 մլն դրամ, դառնալու է եկամուտ՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի արտաբյուջեի համար։ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանի խոսքերով․«Այս գումարային հոսքերը հնարավորություն կտան ավելի շատ ներդրումներ անել այգու էկո-տարածքների պահպանության և զարգացման համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՇՄՆ-ը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացել
- ՇՄՆ-ն Սևանա լճից 2022-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3
- ՇՄՆ-ն մերժել է Կաթնաղբյուրի ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության հայտը