Արտասահմանյան ապրանքանիշերի հեռանալուց հետո Մոսկվայի առևտրի կենտրոնների հաճախելիությունը նվազել է 25%-ով
Մոսկվայի և մերձմոսկովյան խոշորագույն առևտրի կենտրոնների այցելությունները 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբեր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանյան բրենդների հեռանալուց հետո նվազել են 25%-ով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով Focus Technologie-ի տվյալները։
Focus Technologies-ի հետազոտությունների և խորհրդատվության ղեկավար Միխայիլ Վասիլևը նշել է, որ արևմտյան ապրանքանիշերը խոշորագույն առևտրի կենտրոնների «հիմնական վարձակալներն» են։ Բացի այդ, նման առևտրային հարթակները ավելի շատ են տուժել ռուսների գնողունակության անկումից։
Magazin Magazin ընկերությունը նշել է, որ ամբողջ Ռուսաստանում այս տարի միայն 122,000 քառ. մ, մանրածախ առևտրի տարածք է արձակալության տրվել, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է։ 2021 թվականին վարձափակալության էր հանձնվել 6,5 անգամ ավելի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու գաղափարը
- Եվրախորհրդարանի ընդունած բանաձևով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ին օգնող պետությունների դեմ
- Հույս եմ հայտնում, որ գործով կիրականացվի արդար քննություն և մեղավորները կպատժվեն․ Լուսինե Վիրաբյան
- Ռուս ռազմագերիների մահապատժի մեջ ներգրավված ուկրաինացի զինյալը ոչնչացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա