Մեր համազգային դժբախտությունների պատճառը նրանք են․ Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության պաշտոնթաող ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Մեր համազգային դժբախտությունների պատճառը նրանք են, ովքեր չունենալով պետականության տարրական զգացողություն, զոմբիացած զանգվածներին խաբելով, զավթել են պետության ղեկը և բազմաթիվ ու անշրջելի հայրենաքանդ սխալներ կատարելուց հետո, տակավին շարունակում են, նույն այդ զանգվածների հանցավոր հանդուրժողականությամբ, երկիրը տանել վերջնական կործանման... Անասելի արագությամբ գահավիժող մեր երկրի փրկության միջոցը մեկն է՝ իշխանությունը վերադարձնել նրանց, ովքեր ունեն պետականության զգացողություն և ընդունակ են կատարել այն, ինչն անընդունելի է մեր թշնամիների համար...
Ինչ վերաբերում է շրջափակված Արցախին, ապա ի հեճուկս թրքահաճո քպ-ականների և ամանորյա տոնածառի լույսերից կուրացած անհայրենիք զոմբիների, ՆԱ այս փորձությունը ևս կհաղթահարի, համոզված եղեք...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան