Սերժ Սարգսյան. Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու դժվարություններին
«Ակնհայտ է, որ ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանաքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը, նրանք ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախն ու արցախցիներին, բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու»,- «Մեդիահաբ»-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ մասնակցում է Հանրապետության հրապարակում անցկացվող հրատապ հավաքին։
Նա ասաց, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք՝ դժվարություններին ու արհավիրքներին դիմակայելու։
«Այս անգամ էլ են դիմակայելու։ Ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին։ Դա շատ կարևոր հանգամանք է, ակհայտ է, որ որևէ հույս Հայաստանի կառավարիչներից չի կարող լինել։ Բայց մենք երևի վերջին անգամ երեսուն տարի առաջ ենք ունեցել նման կամք, վստահ եմ, որ այդ կամքը չի կորսվել»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանություններն այս ամենի մեղավորության սլաքներն ուղղում են ռուսական կողմին, Սերժ Սարգսյանն ասաց. «Շատ պարզ բան կա, որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, չի կարող բարդ խնդիրներ լուծել։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք կարող են իրենց պարտավորությունները, պայմանագրային պարտականությունները կատարել, եթե մենք անենք դա։ Եթե չանենք, ինչո՞ւ պետք է գան մեր փոխարեն մեր հարցերը լուծեն։ Նրանք ինչքան էլ լինեն մեր բարեկամները, դաշնակիցները, չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»։
ՀՀ երրորդ նախագահն ասաց, Հայաստանի կառավարիչները չեն կարող վճռել Արցախի հարցը։
«Նորից եմ կրկնում, նրանք ուղղակի ձեռքերը լվացել են, հրաժարվել են պաշտպանել այդ մարդկանց բնական իրավունքը։ Ինչպե՞ս է լուծվելու։ Ինչպես լուծվեց երեսուն տարի առաջ։ Մենք դրան հասնելու ենք։ Մենք վկա ենք մի իրավիճակի, երբ որոշումները կայացվում են օրվա խնդիրներից ելնելով, ես չեմ տեսնում մի քանի քայլ առաջ տեսնելու ցանկություն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բեգլարյան. Ովքեր տեսնում են Արցախն Ադրբեջանի կազմում, ես նրանց տեսնում եմ ադրբեջանական բանտերում
- Այսօր մեր ժողովուրդն արդեն չի մտածում ավելի լավ ապրելու մասին, այլ մտածում է ապրելու իրավունքը գոնե պահելու մասին. Նարեկ Սամսոնյան
- Հայ ժողովուրդ, մեզ թուրք է ղեկավարում, ինչո՞ւ ենք թույլ տալիս. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
- Ոստիկանները Հանրապետության հրապարակում տոնածառն են հսկում
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
- Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ
- Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
- 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները. ԱՀ ՆԳՆ
- Վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ․ ՀՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան