Վահե Դոխոյան. Ցավով արձանագրեմ, որ անհանդուրժելի արարքին միացան նաև ավագանու ամենամեծ խմբակցության բանտարկված ղեկավարի որոշ թիմակիցներ
Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը ավագանու նիստի ավարտից հետո ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է ներկայացրել.
«Վանաձոր համայնքի սիրելի բնակիչներ,
Վանաձորի ավագանու խմբակցություններից իշխանական հատվածին այսօր հաջողվեց գումարել ավագանու արտահերթ նիստ և քվեարկությամբ ընդունել այնպիսի որոշումներ, որոնք միտված են համայնքային իշխանությունը համայնքի բնակչությունից խլելուն: Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ անհանդուրժելի արարքին միացան նաև ավագանու ամենամեծ խմբակցության բանտարկված ղեկավարի որոշ թիմակիցներ: Ցավալի է նաև այն հանգամանքը, որ օրեր առաջ իմ հայտարարությանը, որը շատ կոնկրետ առաջարկությամբ գալիս էր լուծելու արդեն շուրջ մեկ տարի տևող այս ճգնաժամը՝ չարձագանքեց նաև «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ առաջարկիս գլխավոր պատասխանատուն հենց այդ խմբակցությունն էր ու դրա առաջնորդը:
Խիստ մտահոգիչ է նաև ավագանու նիստում «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության ներկայացուցիչներ Սեյրան Ղամբարյանի և Գայանե Քալանթարյանի մասնակցությունը, որի շնորհիվ չընտրված քաղաքապետը ստացավ անհարժեշտ քվորում: Միաժամանակ առանձին ուշադրության է արժանի նույն խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ Մամիկոն Ասլանյանը տեղյակ է իրենց այդ որոշման մասին: Ավագանու անդամների այդ մասնակցության և հայտարարության վերաբերյալ ակնկալում ենք «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության հստակ և ուղիղ արձագանքը:
Վանաձոր համայնքի «Հայրենիք» խմբակցությունը, անձամբ ես ու մեր քաղաքական թիմը պահպանում է իր այն համոզմունքը, որ վանաձորցու քվեն և վստահությունը սակարկման ենթակա չեն։ Միայն Վանաձոր համայնքի բնակիչը կարող է որոշել, թե ով պետք է կառավարի մեր սիրելի համայնքը։
Մենք շարունակում ենք պնդել, որ օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություն անցկացնելը առաջնահերթություն է անկախ այն հանգամանքից, թե որ խմբակցությունը իշխանության հետ կուլիսային ինչ պայմանավորվածությունների է հասել»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Դոխոյան. Հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացնել
- Վահե Դոխոյան. ՔՊ պատգամավորներին հորդորում եմ չմիջամտել ՏԻՄ մարմինների անկախությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան