2020 թ.-ից հետո գտնում եմ, որ համընդհանուր հայտարարագրման համակագը նպատակահարմար չէ. Վաչե Գաբրիելյան
«2020 թ.-ից հետո գտնում եմ, որ այս համակագը նպատակահարմար չէ, քանի որ ունենք մարդ-եկամտահարկ համակարգ, որի պարագայում կոնսոլիդացում հնարավոր չէ և դրա հետևանքով եկամուտների ավելացում մենք չենք ունենալու»,-ԱԺ-ում հայտնեց ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:
Նա ելույթ ունեցավ Հարկային օրենսգրքում և կից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրավիրված խորհրդարնական լսումների ժամանակ:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ԱԺ-ի ընդունած նախագծով առաջակվում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարագրման համակարգը:
Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին է հանդես եկել հայտարարագրման համակարգի ներդրման գաղափարով և մինչև 2020 թվականը եղել է դրա ջատագովը:
Նրա խոսքով՝ ցանկացած հարկային ռեֆորմ, որի արդյունքում էական արդյունավետություն չի ավելանում, խնդրահարույց է լինելու:
Գաբրիելյանը հիշեցրեց, որ ներկայում քննարկվում է առողջապահության ապահովագրման համակարգը, որը շեշտակի պրոգրեսիվ է և պետք է աջ ձեռքը իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը:
Քոլեջի դեկանը հայտնեց, որ նախագծում չկա հիմնական խթանը՝ հարկատուների կողմից հայտարարգիր լրացնելու դեպքում իրենց հարկերից որոշակի հետստացումը, որն արդյունավետորեն գործում է ԱՄՆ-ում, որտեղ հայտարարգիր լրացնելու համար 250 դոլոր է տրվում հայտարարատուին:
Վաչէ Գաբրիելյանը նաև հայտնեց, որ եվրոպական երկրներում քաղաքացին ինքնաշխատ եղանակով հասանելիություն ունի իր վճարած հարկերի չափին և այլ անձնական տվյալներին, որոնք Հայաստանում հասանելի չեն՝ էլեկտրոնային համակարգերի անկատարության պայմաններում:
Նա նաև բերեց Լեհաստանի օրինակը, որտեղ 30 տարվա ընթացքում համընդհանուր հայտարարգիր է ներկայացնում 10 մլն քաղաքացի՝ երկրի բնակչության 25%-ից ավելին, իսկ Հայաստանում նախատեսում են այն ներդնել առաջիկա 5 տարվա ընթացքում:
Նախագիծը ներկայացրած Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, թվարկելով օրենքի ընդունման հիմնավորումները, հիշատակեց ստվերի կրճատման, հասարակության շրջանում հարկ վճարելու կուլտուրայի բարձրացման և այլ նպատակները:
Պատասխանելով համակարգի ներդրման լիարժեքության և արդյունավետության վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ասաց, որ սկանդինավյան երկրներում այդ համակարգը նեդրվել է միայն 25 տարում:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2030 թ-ը առողջ ապրելակերպ ունեցող երեխաների/մեծահասակների մասնաբաժինը հասցնել համապատասխանաբար 80 %/50 %-ի. ռազմավարություն
- «Փաստ». Համընդհանուր հայտարարագիր ներդնելու կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է
- Խորհրդարանն ընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագծերը
- Համընդհանուր հայտարարագրման օրինագիծն ՔՊ-ական պատգամավորները քննարկեցին առանց ընդդիմախոսության
- Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան