Հայաստանում ՌԴ դեսպանը թող վեր կենա, գնա Լաչին. ՔՊ-ական պատգամավոր
«Արդյոք ճիշտ չէր լինի, որ մենք ուղղակի Ռուսաստանից պահանջենք կատարի իր պարտավորությունները։ Մարդիկ ստորագրել են, պարտավորություն ունեն»,- ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանն ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ միջազգային գործընկերներին էլ պետք է ոչ թե կոչ անեն, այլ խնդրեն, որ մասնակցեն։
«Այն, որ Ռուսաստանը չի անում, հավանաբար մենք պետք է անենք։ Եթե ՌԴ-ն չի կարողանում, պետք է խնդրի մյուսներին, եթե չի ուզում, առավել ևս մենք… Լավ չեմ հասկանում։ Եթե ԱՄՆ դեսպանատունը Բաքվում կոչ է անում Ադրբեջանին այդ վայրագություններին վերջ տալ, ինձ հասկանալի չէ Բաքվում ՌԴ դեսպանության լռումը, լուռ կեցվածքը, և հասկանալի չէ Հայաստանում ՌԴ դեսպանի պահվածքը։ Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում»,- ասաց պատգամավորը։
Հարցի հիմնական զեկուցող ՔՊ-ական Հայկ Կոնջոյանն ընթերցեց իրենց հայտարարության մի հատված, ըստ որի՝ «ՌԴ-ին կոչ է արվում իրականացնել անհրաժեշտ գործողություններ ապահովելու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում»։
ՔՊ-ական Արսեն Թորոսյանն առաջարկեց ՌԴ ուղղված իրենց խոսքի մասում «կոչ ենք» անում բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն ՌԴ-ին կոչ է անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ
- ՔՊ-ն մերժել է ընդդիմության հայտարարության նախագծի քննարկումն ԱԺ արտահերթ նիստում
- ՔՊ-ի ներկայացրած օրակարգը որևէ ձևի համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին. Աբրահամյան
- ՔՊ-ի կողմից ներկայացված հայտարարությունն ավելի լավ է՝ չարվի. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան