Վրաստանի արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիին մեղադրում է «սիմուլյացիաների» մեջ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բուժում է անցնում Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում, թերապիայի ընթացքում որոշակի «սիմուլյացիաների» է դիմում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն վրացական Rustavi 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իհարկե, մենք գործ ունենք սիմուլյացիաների հետ, այս դեպքում ես չեմ խոսում առողջական վիճակի մասին, բայց կան որոշակի սիմուլյացիաներ, կան նաև դրա համապատասխան ապացույցներ, մինչ այդ մենք նպատակային ձեռնպահ էինք մնում նման խոսակցություններից, միշտ կոչ ենք արել Սահակաշվիլիին ենթարկվել բժիշկներին, լիարժեք բուժում անցնել»,-ասել է Բրեգաձեն։
Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ եթե «սիմուլյացիայի» նման դեպքերը չդադարեն, գերատեսչությունը ստիպված կլինի որոշակի փաստեր հրապարակել։ «Եթե նման գործողությունները չդադարեցվեն, մենք ստիպված կլինենք հրապարակել որոշակի կադրեր»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ իր գերատեսչությունը նման քայլի կգնա, եթե դա անհրաժեշտ լինի երկրի և ժողովրդի անվտանգության, ինչպես նաև Վրաստանի միջազգային հեղինակությունը պահպանելու համար։
Բրեգաձեի խոսքով, Սաակաշվիլիի «սիմուլյացիաների» նպատակն է ամեն կերպ խուսափել բանտից և մեկնել արտերկիր։
Չորեքշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանը պետք է քննի Սաակաշվիլիի առողջական նկատառումներով նրան ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Նախկինում Սահակաշվիլիի մարմնում ծանր մետաղների առկայությունը, այդ թվում՝ սնդիկի հետքերի մասին փաստեր էր ցույց տվել Empathy ոչ կառավարական կազմակերպության փորձագետների հետազոտությունը։ Նրանց խոսքով՝ քաղաքական գործիչն ունի տասը ախտորոշում, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին
- Սաակաշվիլիի եղբայրը խոսել է քաղաքական գործչի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին
- Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա
- Վրաստանի արդարադատության նախարարությունը փորձաքննություն է նշանակել Սաակաշվիլիի թունավորման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին