«Արցախի համար» նախաձեռնող խումբը ակցիա կիրականացնի Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց
«Արցախի համար» նախաձեռնության անդամ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն քանի օր է շուրջ 120.000 մեր հայրենակիցներ Արցախում ենթարկվում են հոգեբանական, սոցիալական ճնշումների թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:
Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը փակ է, դադարեցված է գազամատակարարումը. այս պահին Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ:
Այս ամենը կատարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից միջազգային հանրության և քաղաքակիրթ պետությունների աչքի առաջ:
Ելնելով ստեղծված իրավիճակից մենք` հայկական երկու հանրապետությունների երիտասարդներս, ստեղծել ենք «Արցախի համար» նախաձեռնող խումբ, որի նպատակն է՝ պայքարել արցախահայության ոտնահարված իրավունքների համար և այդ իրավունքները պաշտպանելու պահանջներ ներկայացնել միջազգային հանրությանը, պետություններին և ՀՀ իշխանություններին:
Ելնելով վերոգրյալից՝ ամսի 16-ին ժամը 16:00-ին մենք հավաքվում ենք Երևանում գտնվող Վ. Սարգսյան 2 հասցեում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ մեր պահանջներն ու հարցերը ուղղելու Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Կոչ ենք անում՝ մեր հայրենակիցներին, Հայաստանում գտնվող հասարակական, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին, միանալ մեզ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները ամբողջությամբ կենտրոնացած են Արցախում ստեղծված իրավիճակի վրա
- Պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ․ԱՀ և ՀՀ Դատավորների միություն
- Զատուլին. Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը
- Զախարովա. Մոսկվան ակնկալում է շատ մոտ ժամանակում Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնում
- Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան