Ղազինյան. Գլուխներդ հանեք ավազի միջից
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Այն պետությունը, որ ունակ է հրաժարվել իր 120.000 հայրենակիցների պաշտպանությունից, չի կարող վայելել այլ պետությունների հարգանքը և մշտապես ենթարկվելու է նվաստացման ու ստորացման:
Այն ազգը, որ կարող է հրաժարվել իր 120.000 հայրենակիցներից, ազգ կոչվելու իրավունք չունի և արժանի է ծաղրի ու նվաստացման՝ անկախ բնակության վայրից ու քաղաքացիությունից:
Հ.Գ. Հայաստանից դուրս ապրող հայեր, եթե դուք այսօր չպաշտպանեք ձեր Հայրենիքն ու հայրենակիցներին, վաղը ձեր քաղաքում ամոթից չեք կարողանալու բաց դեմքով շրջել. ձեզ ծաղրելու են ու ստորացնեն:
Ձեր հետ բիզնես չեն անելու, որովետև ձեր գործընկերոջ աչքում դուք անհուսալի ու անվստահելի, գցող ու դավաճան եք երևալու: Մտածեք ու գլուխներդ հանեք ավազի միջից»։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա օրերին իրավիճակը շատ ավելի սուր է լինելու որոշակի ապրանքատեսակների մասով. Բեգլարյան
- Իմիջային հարվածներն առաջին հերթին ռուս խաղաղապահներին են գալիս. Դավիթ Բաբայան
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում