Թուրք գեներալը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական
Թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսայը ծառայության է անցել Ադրբեջանում՝ որպես պաշտպանության նախարարի խորհրդական։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները։ Էրսայն աչքի է ընկել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ ծավալած իր ակտիվ պայքարով, նրանց դեմ կազմակերպած տարբեր ռազմական գործողություններով, որոնք հաջողությամբ են ավարտվել։
2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեղադրվել է գյուլենականների (FETÖ) հետ համագործակցելու մեջ, սակայն հետո Բարձրագույն ռազմական խորհրդի (ԲՌԽ-YAŞ) որոշմամբ հետ է կանչվել, բարձ զինկոչում ստացել ու շարունակել իր ծառայությունը։
Լուրեր էին շրջանառվում, որ նա 2020 թվականի արցախյան պատերազմից հետո ծառայության է անցել Ադրբեջանի զինված ուժերում՝ որպես պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական, սակայն ադրբեջանական զինվորական համազգեստով առաջին լուսանկարներն ի հայտ են եկել միայն վերջերս։
Այդ լուսանկարները հրապարակել է ադրբեջանցի լրագրող Նիգյար Իբրահիմովան։ Նա գրել է․ «Որպես Ադրբեջանի ՊՆ-ի խորհրդական նշանակված մեր գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսայ փաշան, ադրբեջանական բանակի համազգեստ հագնելով, սկսել է իր ծառայությունը»։