Հրապարակվել է ԱՀ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցը
Հրապարակվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանների «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» համատեղ արտահերթ զեկույցը: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից։
Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերը ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։
Փաստեր են ներկայացված անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
ԱՀ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպաններ Գեղամ Ստեփանյանը և Քրիստիննե Գրիգորյանը կոչով դիմում են կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։
Զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։ Այն ուղարկվել է համապատասխան միջազգային կառույցներին և դերակատարներին:
Զեկույցին կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում` այս հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլին. Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը
- ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական հայտարարությամբ պետք է արտահայտեին իրենց մտահոգությունները. Արցախի ԱԺ նախագահ
- Պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախ. ակնկալիք՝ Չինաստանից
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը
- Որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ. Արման Թաթոյան
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին
- Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ ԱՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան