Freedom House. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերականգնի Արցախ գազի մատակարարումը
«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը»,-ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունն առանց հարկադրանքի բանակցություններին։ Մենք նաև անհանգստացած ենք այն հաղորդումներով, որ Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը։
Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը այդ շրջանի բնակչությանը։
Ի վերջո, կոչ ենք անում ԵԱՀԿ Միսնկի խմբի անդամներին ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհապաղ քայլեր Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների՝ այդ թվում տեղաշարժման, ու անվտանգության ապահովման համար»,-ասված է կազմակերպության Թվիթերի միկրոբլոգում։
We call on the int'l community to reiterate its support for negotiations without coercion. Azerbaijan must cease its blockage of the Lachin corridor— the only road connecting Nagorno-Karabakh to the outside world. (1/3)https://t.co/39f9basCYd
— Freedom House (@freedomhouse) December 14, 2022
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ. Արման Թաթոյան
- ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար. Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում
- Ամերիկացի կոնգրեսականներ. Մտահոգիչ է, որ ադրբեջանական ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին
- Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
- ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը
- Նեդ Փրայսը՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին