Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների. Փաշինյան
Ադրբեջանը մինչև այժմ հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է՝ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում: Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբերջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը Հայաստանի հիմնական աշխատանքը պետք է լինի։
Մասնավորապես, ըստ նրա, դիվանագիտական ծառայությունը և բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, ՀԿ-ները, Սփյուռքի ներկայացուցիչները, սոցցանցերի օգտատերերը պետք է միջազգային հանրությանը ի ցույց դնեն, որ Ադրբեջանի կողմից 2020 թ-ի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները ԼՂ-ի բնակչությանը ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին