«Հրապարակ». ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը Լաչինի ճանապարհը փակելու թեմայով չի հանդիպել իր խմբակցության հետ, սակայն «լյուբիմչիկների» միջոցով փոխանցել է, որ երեկվա նիստի ելույթները կառուցեն ՌԴ խաղաղապահների դեմ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնեն ռուսական կողմի ուսերին։
ՔՊ-ում համոզված են, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական սադրանքի հետ, իսկ նպատակը միջանցք ստանալն է։ «Բայց չեն ստանալու, թող փակեն ճանապարհը, կարժանանան միջազգային հանրության արգահատանքին, նորից կբացեն»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Ակնհայտ է, որ իշխանությունը հույսը դրել է, որ հարցն ինքնըստինքյան կլուզվի` կա՛մ ռուսները կկարողանան ճնշել ադրբեջանցիներին, կա՛մ միջազգային ճնշումն ազդեցություն կունենա»։
Մարամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին