ՌԴ ԱԳՆ. Բաքվի կողմից Ուկրաինային գեներատորների տրամադրումը տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում
Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների և գեներատորների տեղափոխումն Ուկրաինա «որպես մարդասիրական օգնություն» տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
«Բաքվի կողմից նման քայլը տարակուսանք է առաջացնում։ Հատուկ ռազմական գործողության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ԶՈւ-ն ոչնչացնում է Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիևի ռեժիմի կողմից ռազմական կարիքների համար։ Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե հիմնովին փոխեն իրավիճակը, մարդասիրական օգնության նման չեն»,- նշել է աղբյուրը։
Աղբյուրը նաև ուշադրություն է հրավիրել որոշ ադրբեջանցի մեկնաբանների կարծիքի վրա, որոնք նշել են՝ մատակարարված սարքավորումները պահանջված են հենց Ադրբեջանում ՝ հաշվի առնելով աճող սոցիալ-տնտեսական մարտահրավերները։
Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ի պատասխան ուկրաինական կողմի դիմումի՝ «ստեղծված իրավիճակում տուժած տարածքների էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը վերականգնելու նպատակով ադրբեջանական կողմը մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդին ՝ բաղկացած էլեկտրական սարքավորումներից»։
ԱԳՆ-ի տվյալներով՝ մարդասիրական բեռը ներառում է 45 ուժային տրանսֆորմատոր և 50 գեներատոր։ Ինչպես նշել են նախարարությունում, բեռի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1,4 մլն մանաթ (ավելի քան 800 հազար դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները