
«Փաստ». Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առումով
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առումով: Փոխարենը ակտիվ են ընդդիմադիր քաղաքական ուժերը: Մի կողմից՝ երեկ հանրահավաք էր նախաձեռնվել Հանրապետության հրապարակում, մյուս կողմից՝ առանձին ուժեր դիմումներ են հղում միջազգային կազմակերպություններին:
Ի մասնավորի, երեկ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ նամակներ է ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, արտաքին գործերի նախարարություններին՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետը կանխելու նպատակով ՄԱԿ-ի շրջանակներում քայլեր ձեռնարկելու նպատակով»։
Մարամասները թերթի այսօրվա համարում