«Ֆռունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Ախալքալաքում
Ախալքալաքում կայացել է «Ֆռունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմում անդրադարձ է կատարվում ոչ թե հայտնի արտիստի կյանքի ողբերգական դրվագներին, այլ հնդկական կինոյում ունեցած դերի մասին։ Jnews-ի հաղորդմամբ, ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի նախաձեռնությամբ։
Ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բեժիտաշվիլին ասել է, որ Տաշկենտի միջազգային կինոֆառատոնի ժամանակ այս ֆիլմը աշխարհի ժողովրդների միջև հանդուրժողականության վառ օրինակ են անվանել: Այդ փառատոնին հետաքրքիր է եղել, որ հայ դերասանին ներկայացրել է վրացի ռեժիսորը:
«Այնտեղ ամենուր Ֆրունզիկի նկարներն էին և Վրաստանի դրոշը: Ես շատ եմ սիրում Մկրտչյանին, մտածեցի, որ պետք է նկարահանեմ մի ֆիլմ նրա մասին, որը նման չի լինի եղածներին: Ես չեմ անդրադարձել նրա անձնական կյանքին, ողբերգական պահերին, ասացի ինչու մարդիկ չիմանան, որ նա նկարահանվել է հնդկական ֆիլմերում, որ նա բազմակողմանի տաղանդ էր», – նշել է Դավիդ Բեժիտաշվիլին:
Ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Գյումրիում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում, սակայն ռեժիսորը նպատակ ունի «հասցնել» ֆիլմը յուրաքանչյուր հային: