Դադարեցնել իմպոտենտությունը, բացել օդային ճանապարհ Ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը հիշեցրեց՝ Արցախում 120 հազար մարդ պատանդառված է Ադրբեջանի կողմից։
Նա կոչ արեց բոլորին անել հնարավոր ամեն բան արցախցիների իրավունքների պաշտպանության, տեղեկատվության տարածման, Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։
«Շնորհակալ ենք, որ գործուն քայլեր եք կատարում, զրկանքներ եք կրում, ինչպես Արցախի մեր հայրենակիցները։ Մենք միջազգային բոլոր դերակատարներից՝ տվյալ դեպքում Եվրամիությունից ևս պահանջում ենք ոչ միայն հայտարարություններ, այլև գործնական քայլեր ալիևյան ռեժիմի սանձերը քաշելու համար։ Այս նորանոր հանցագործությունները շարունակությունն են հայատյաց քաղաքականության։ Ալիևի ռեժիմի անպատժելիությունը հետևանք է ԵՄ-ի և ողջ միաջազգային հանրության իմպոտենտության, լռության, անգործության։ Այդ պատճառով այս հանցագործությունները ընկած են միջազգային բոլոր դերակատարների խղճի վրա»,-ասաց նա։
ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցիա անողները վանկարկեցին՝ «Ոչ Ցեղասպանությանը», «Բացել կյանքի ճանապարհը», «Վերջ տալ անպատժելիությանը», «Դադարեցնել իմպոտենտությունը», «Չվաճառել արժեքները նավթի ու գազի դիմաց»։
Ակցիայի մասնակիցները թղթե ինքնաթիռներ նետեցին ԵՄ պատվիրակության գրասենյսկի ուղղությամբ՝ պահանջելով բացել օդային ճանապարհ դեպի Արցախ։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախ. ակնկալիք՝ Չինաստանից
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Առաջիկա օրերին իրավիճակը շատ ավելի սուր է լինելու որոշակի ապրանքատեսակների մասով. Բեգլարյան
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը