79-ամյա կինը առևտրի կենտրոնից «Այֆոն» է գողացել
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Գրիբոյեդովի փողոցի մի խանութից գողացել են աշխատակցի բջջային հեռախոսը: Նշված առևտրի կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: 18-ամյա տուժողը հաղորդում տվեց, որ օգտվելով իր անուշադրություից՝ անհայտ անձը սեղանի վրայից գողացել է «Այֆոնը»:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Դեկտեմբերի 14-ին 79-ամյա կինը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան