Որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված միջազային հանրության արձագանքը խիստ անբավարար է։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում Ա. Թաթոյանն ասաց, որ թեև որոշ երկրներից, ԱԳՆ-ներից, միջազգային պաշտոնյաներից կան գնահատականներ, բայց դա գրեթե ոչինչ է։
«Որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն։ Նրանք այդ հանցավոր անպատժելիությամբ են շարժվում։ Մի անգամ փակեցին այդ կյանքի ճանապարհը՝ միջանցքը, տեսան, որ ձեռքներից գալիս է, իրենց համար որևէ հետևանք չունեցավ, դրա համար էլ այդ անպաժելիությամբ ոգևորված երկրորդ փուլն են անում»,- ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ ադրբեջանցիները մարատավորություն են փոխել. «Իբր բերել են անկախ ակտիվիստներ, այն էլ էկոլոգիական ու դրանք իբր անկախ ակցիաներ են անում, լրագրողներն իբր անկախ լուսաբանում են, մի հատ էլ՝ այդ մեսիջները վերցնում են իրենց պաշտոնյաներն ու պահանջներ են ներկայացնում։ Ամենասկզբից էլ ակնհայտ էր, որ սա իշխանությունների անմիջական կազմակերպածն է»։
Արման Թաթոյանն ընդգծեց՝ ադրբեջանցիները 120 հազար մարդու թողել են շրջափակման մեջ, գազն են փակել, բայց որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ, սա հայկականության, նաև Հայաստանի դեմ է ուղղված։
«Բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն այս հարցը լուծելու համար։ Մենք գործ ունենք իրական մարդկանց հետ, նրանց պաշտպանության հետ, գնահականները պետք է լինեն ոչ միայն վերացական, ընդհանրական, քանի որ այստեղ մարդկանց կյանքի, գոհաբանական հարց է, անվտանգության իրական սպառնալիքների վերածվելու խնդիր է»,- ասաց Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը
- Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է շտապ բացել մարդասիրական օդային միջանցք դեպի Արցախ
- Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Փաշինյան
- Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն, կամ չթողնեն. Ռուբեն Վարդանյան
- Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը
- Մենք անցնում ենք այս ճգնաժամը շատ պարկեշտ. Ռուբեն Վարդանյան
- Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
- Չեմ կարծում՝ Բաքուն ձգտում է խաղաղության, այլ ընդամենը օգտվում է Ուկրաինայում պատերազմի հանգամանքներից. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
- ԼՂ կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում
- Կարծում եմ՝ առաջիկա օրերին մեր վճռականության, անկոտրում պայքարի շնորհիվ կկարողանանք լրացուցիչ հաջողություններ արձանագրել. Բեգլարյան
- ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար. Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում
- Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն, կա ստեղծված բարդ իրավիճակ, և բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն. Վարդանյան
- Դավիթ Բաբայանը կոչ արեց ամերիկահայերին արգելափակել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքերը
- «Բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից․«Թաթոյան» հիմնադրամ
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
- Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին
- ՄԱԿ Անվտանգության խորհրդում մեկնարկել է նախարարական հանդիպումը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
- Սերժ Սարգսյան. Այո, բոլորիս ակնկալիքներն ավելի շատ էին Ռուսաստանից
- Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները
- Սերժ Սարգսյան. Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու դժվարություններին
- Արտակ Բեգլարյան. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը փակ են, ինչպես փակ է Արցախի մուտքը
- ԱԳՆ. Օտարերկրյա դիվանագետներին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը
- Բեգլարյան. Ովքեր տեսնում են Արցախն Ադրբեջանի կազմում, ես նրանց տեսնում եմ ադրբեջանական բանտերում
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Ունենք իրավիճակ, երբ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնել
- Թաթոյան. Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին
- Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Արտակ Բեգլարյան
- ԱՄՆ-ն Ադրբեջանի կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
- ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
- Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ ԱՀ ՄԻՊ
- Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին՝ Ձեր աջակցության կարիքն ունենք․ Ռուբեն Վարդանյան
- Դիմում ենք ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՄԱԿ-ին և ԵՄ-ին. արցախցի Տիգրան Աղաջանյան
- Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան
- 270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է Արցախի ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր