Պահանջում և ակնկալում ենք բոլոր երկրներից, այդ թվում ՌԴ-ից, կիրառել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը. Արտակ Բեգլարյան
Հայաստանում ՌԴ դեսպանության մեջ ակցիայի ժամանակ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ներկայացրեց իրենց պահանջը՝ այս պահին շատ կարճ ժամկետում և խաղաղապահ առաքելության գործիքակազմերը, և ՄԱԿ-ի գործիքակազմերը կիրառելով՝ լուծում տալ հումանիտար աղետին, վերացնել Արցախի ժողովրդի շրջափակումը, վերականգնել գազամատակարարումը։
«Նաև երկարաժամկետ աշխատանք պետք է իրականացնել ՄԱԿ-ի ձևաչափով, որպեսզի Արցախն ունենա երկարաժամկետ անվտանգության միջազգային երաշխիքներ։ Թե ինչպիսին կլինեն այդ երաշխիքները, ինչ ձևաչափով, մեզ հետաքրքիր են արդյունքները՝ կայուն միջազգային երաշխիքները»,- ասաց արցախցի պաշտոնյան։
Այդ տեսանկյունից, Ա. Բեգլարյանի խոսքով, Ռուսաստանը նույնպես, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 4 անդամները՝ ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, բոլորն ունեն պարտավորություններ որպես միջազգային հանրության ամենագլխավոր ներկայացուցիչներ, դերակատարներ և որպես պատասխանատվության ստանձնած երկրներ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։
«Միջազգային հանրությունից մյուս ակնկալիքն այն է, այդ թվում Ռուսաստանից, որ հակամարտության կարգավորման արդարացի և խաղաղ, վերջնական կարգավորման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրվեն։ Դրա համար, մեր պատկերացմամբ, պետք է կիրառվի «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը, որովհետև մենք ունենք ինքնորոշման իրավունք, մենք այդ իրավունքն իրացրել ենք 1991 թվականին, 31 տարի շարունակ համայն հայության և Հայաստանի գործուն աջակցությամբ մենք կայացրել ենք պետականությունը, նույնիսկ ավելի արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտներ ենք կայացրել, ապացուցել ենք, որ ունենք պետություն, արժանի ենք պետություն ունենալու։
Ունենալով ինքնորոշման իրավունք, ունենալով Ադրբեջանի կազմում ապրելու անհամատեղելիություն, նաև այս երկու տարվա շարունակական հայատյաց ցեղասպանական քաղաքականությունը հաշվի առնելով՝ մենք հստակորեն պահանջում և ակնկալում ենք բոլոր երկրներից, այդ թվում Ռուսաստանից կիրառել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը։ Ճանաչումը լրացուցիչ քաղաքական, միջազգային երաշխիք է դառնալու Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման և հակամարտության արդարացի կարգավորման համար»,-ասաց Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դադարեցնել իմպոտենտությունը, բացել օդային ճանապարհ Ակցիա ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
- Մենք ասում ենք ԱՄՆ-ին, որ եթե շարունակի զենքով բեռնատարներ ուղարկել, մենք միջոցներ կձեռնարկենք. Էրդողան
- Պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախ. ակնկալիք՝ Չինաստանից
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
- Առաջիկա օրերին իրավիճակը շատ ավելի սուր է լինելու որոշակի ապրանքատեսակների մասով. Բեգլարյան
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը
- Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան