Իմիջային հարվածներն առաջին հերթին ռուս խաղաղապահներին են գալիս. Դավիթ Բաբայան
«Արցախում իրավիճակի փոփոխություն չկա՝ ճանապարհը փակ է, գազամատակարարում չկա, ժողովուրդն էլ պաշարված, բայց կանգուն է, կանգնելու ենք մինչև վերջ»,- Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
Նա նշեց, որ Արցախի իշխանության առաջ բարդ հարցեր են. «Նախ և առաջ այս ճգնաժամային իրավիճակում պետք է գոյատևել, ապահովել բնակչության կենսական կարևորագույն պահանջները, մյուս կողմից անվտանգությունը։ Իհարկե, նաև աշխատանք է տարվում այդ ճանապարհի բացման ուղղությամբ։ Տարբեր խողովակներով տարբեր տիպի աշխատանքներ ենք տանում»։
Բաբայանի խոսքով, ճիշտ չէ ասել, թե ինչ քայլեր են ձեռնարկում, ում հետ են խոսում, որտեղ են հանդիպում։
«Այն, որ աշխատանքներ տարվում են, սա միանշանակ է։ Կարծում եմ՝ ռուս խաղաղապահները նույնպես ամենաշահագրգռված կողմերից մեկն են, որպեսզի ճանապարհը բացվի։ Չէ՞ որ իմիջային հարվածներն առաջին հերթին իրենց են գալիս։ Սա ակնհայտ է։ Ես միշտ դեմ եմ եղել, որ մենք մտնենք ինչ-որ անառողջ քննարկումների մեջ՝ ռուսամետ, արևմտամետ, այս մեկն է մեղավոր, այն մեկն է մեղավոր։ Բավական է, հոգնել ենք արդեն»։
Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ ադրբեջանցիների պահանջը հստակ է՝ նրանք ուզում են խեղդել Արցախը. «Սկզբում սկսում են Կաշենի հանքավայրց, ուզում են հանքը փակվի, իսկ սա մեր ամենամեծ գործարանն է, բյուջեի եկամուտներն ապահովող կարևորագույն աղբյուրը, գումարած այնտեղ մոտ 1800 մարդ է աշխատում։ Հասկանալի է չէ՝ ուզում են կաթվածահար անել»։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի խոսքով, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ահաբեկչական, ցեղասպան քայլը, պետք է նրա վրա քաղաքական, այլ տիպի ճնշումներ լինեն։
«Մենք դեռ չենք տեսնում այդ ճնշումը։ Ըստ երևույթին, Ադրբեջանը, կարելի է ասել, ապտակում է նաև միջազգային հանրությանը»,- ասաց Դ.Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ. Արման Թաթոյան
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը
- Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Փաշինյան
- Բերդաձորցիներն առավել դառը ժամանակներ են հաղթահարել
- Դավիթ Բաբայանը կոչ արեց ամերիկահայերին արգելափակել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքերը
- «Բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից․«Թաթոյան» հիմնադրամ
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
- Թաթոյան. Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
- Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան
- Առաջարկել ենք ավելացնեն ռուս խաղաղապահների թվաքանակը և ստանան միջազգային մանդատ. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան