Հայրենիքի գողը պետք է բռնվի ու պատժվի. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Եթե Հայաստանը չկատարեր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, Ադրբեջանին չվերադարձներ Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, «բնապահպաններ» ու աղավներիով կանայք ուղարկեր այդ ճանապարհները փակելու, ի՞նչ եք կարծում Ադրբեջանն ինչ կաներ։ Որևէ մեկը մտածու՞մ է, որ Ալիեւը հայտարարություններ կաներ կառավարության նիստում, գրառումներ Twitter-ում կամ Ադրբեջանի քաղաքական գործիչներն ու քաղաքացիները ակցիաներ կանեին Բաքվում տարբեր երկրների դեսպանատների դիմաց։
Մեր հիմիկվա իրողություններն այդ տեսանկյունից նայելուց մեր իրական վիճակի մասին պատկերն ամբողջանում է։ Այս վիճակում մենք ամեն ինչ կորցնելուց բացի, այլ բանի հավակնունություն չենք կարող ունենալ։
2018 թվականից ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով հայ ժողովրդի օրինական իշխանությանը տիրացել է հայրենիքի գողը, որը պետք է վռնդվի և պատժվի։ Միայն այդ դեպքում կարող է փրկության հույս առաջանալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին