«Ժողովուրդ». Իրականում «աշխարհի մայրաքաղաքներում» հայ պաշտոնյաներն ի՞նչ են արել, ի՞նչով են զբաղվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 20 օր առաջ ահազանգել էր, որ «Արցախն անկլավ դառնալու» վտանգի առաջ կարող է կանգնել: Այսօր, ցավոք, մեր տեղեկություններն իրականություն են դարձել, ու Արցախի մեր՝ ավելի քան 120 հազար քաղաքացիներն արդեն չրրորդ օրն անընդմեջ ոչ միայն շրջափակման մեջ են գտնվում, այլև հումանիտար աղետի առաջ են կանգնած: Ադրբեջանը խոչընդոտում է նաև գազամատակարարումը, ու Արցախն արդեն 3-րդ օրն է՝ նաև գազ չունի:
Բացի այդ, մոտ 20 օր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի գլխին կախված վտանգի մասին ծանր զրույց էր ունեցել, նրանց մոտ սրտնեղել, թե այս իրավիճակում Հայաստանը մենակ է մնացել, ու եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սադրանքի դիմել, հայտնի չէ, թե ինչ է լինելու:
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել, թե մոտ 20 օր առաջ ինչ են զրուցել վարչապետ Փաշինյանի հետ: «Հիմա դժվար մտաբերեմ այդ մանրամասները, բայց Ադրբեջանի այս պահվածքը սպասելի էր. մենք պետք է նման իրադարձությունների նախապատրաստված լինենք»,- նշեց նա:
«Մեր հարցը հենց այդ մասին է, որ իմանալով գլխներիս գալիքը՝ իշխանությունը կանխող ի՞նչ քայլեր է արել»,- ավելի հստակ ձևակերպումով դիմեցինք իշխանական պատգամավորին, ինչին ի պատասխան՝ արձագանքեց. «Դուք ուշադիր հետևե՞լ եք Հայաստանի պաշտոնատար այրերի ուղևորություններին աշխարհի տարբեր մայրաքաղաքներ ու քաղաքներ: Բա էդ բոլորն ինչի՞ համար են արվում: Նրանք հո զբոսաշրջիկ չե՞ն: Կամ պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի նախագահի՝ տարբեր երկրներ այցերը…»:
Թերևս իրադարձություններն ու գործընթացներն են խոսում և վկայում, թե իրականում «աշխարհի մայրաքաղաքներում» հայ պաշտոնյաներն ինչ են արել, ինչով են զբաղվել. Հայաստանին պատուհասած վտանգնե՞րն են ներկայացրել, թե՞ զբոսաշրջիկի կարգավիճակով ամենատարբեր «տուրերի» են մասնակցել:
Փաստն այն է, որ արդեն 4-րդն օրն է՝ Արցախի մեր հայրենակիցների գլխին ցեղասպանվելու սուր է կախված, բայց «աշխարհի մի քանի մայրաքաղաքները», բացի «կոչ անելուց», ուրիշ որևէ կերպով հավանական ոճրագործությունը չեն էլ փորձում կանխել»։
Մարամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա