Բոլորը պետք է կատարեն այն, ինչի տակ ստորագրել են.Մարիա Զախարովա
«Բոլորը պետք է կատարեն այն, ինչ ստորագրել են»,-դեկտեմբերի 15-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերի կատարման մասին լրագրող Հայկ Խալաթյանի հարցին:
Հ. Խալաթյան-Հայ հասարակության և ոչ միայն հասարակության, այլև քաղաքական գործիչների շրջանում տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, փաստորեն, միայն Հայաստանի համար է, որ հայկական կողմը պարտավոր է կատարել դրանք, և Բաքուն կարող է դրանք խախտել հանգիստ և անպատիժ. չազատել գերիներին, գրավել նոր տարածքներ, փակել Արցախի ճանապարհը և գազամատակարարումը:Այդպե՞ս է։
Մ. Զախարովա-Եռակողմ հայտարարությունները կոչվում են եռակողմ, քանի որ դրանք ստորագրվել են երեք պետությունների ղեկավարների կողմից, և այն ենթադրում է, որ դրանք պարտավորությունների կատարման առումով համարժեք են բոլոր երեք պետությունների համար, որոնք դարձել են ոչ միայն ստորագրող, այլև միասին մշակել են այս պայմանագրերը։ Նրանք պայմանավորվել են բաների շուրջ, որոնք հետո դրվել են թղթի վրա, որոնց տակ ստորագրել են բոլորը։ Ուստի այստեղ չպետք է պարանի քաշքշուկ լնի։ Կողմերի ստորագրած բոլոր թղթերը մշակվել են կոլեկտիվ հիմունքներով, հետևաբար բոլորը պետք է կատարեն այն, ինչի տակ ստորագրել են։
Հ. Խալաթյան-Այսօրվա Ձեր ելույթում դուք հիշեցրիք անցյալ տարեվերջին ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները, և ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի մոտեցումները հարգելուց հրաժարվելը որոնք դարձան ուկրաինական ներկայիս ճգնաժամի պատճառներից մեկը։ Հարց. Դեկտեմբերի 10-ին թուրք գեներալ-գնդապետը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարի խորհրդական։ Իսկ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայի բանակն է, այլև մերն է, և հակառակը։ Ինչպե՞ս է Ռուսաստանի Դաշնությունը վերաբերվում Բաքվի և ՆԱՏՕ-ի անդամ երկրի միջև ռազմական ոլորտում նման սերտ համագործակցությանը։ Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը որոշ դեպքերում այդքան բացասաբար ու էմոցիոնալ է արձագանքում ՆԱՏՕ-ի հետ հետխորհրդային երկրների համագործակցությանը, իսկ որոշ դեպքերում նախընտրում է աչք փակել դրա վրա։
Մ. Զախարովա-Համաձայն չեմ ձեզ հետ, այլ երկրների քաղաքացիություն ունեցող խորհրդականների առկայություն տեսնում եմ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև հարևան այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Հ. Խալաթյան-Ոչ, Հայաստանում չկան:
Մ. Զախարովա-Մենք դա ունեցել ենք 90-ականներին։ Չէ, լավ, կներեք իհարկե, բայց ես դեռ իրավունք ունեմ կարծիք հայտնելու, չեմ ասում՝ նմանատիպ պաշտոններ, բայց խորհրդատվություն են տալիս, խորհրդականի դերը կատարում են տարբեր քաղաքացիական պատկանելության մարդիկ։
Այս փորձը մենք ունեցել ենք նաև 90-ականներին։ Մենք տեսել ենք, թե դա ինչի է հանգեցնում: Այս հարցում մենք սկսել ենք մեզնից, ուստի այստեղ ես չեմ ընդունում ձեր նախատինքը։ Յուրաքանչյուր երկիր ունի իր գործընկերների հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու ինքնիշխան իրավունք, բայց, միևնույն ժամանակ, մենք, իհարկե, ելնում ենք նրանից, որ այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Հարավային Կովկասում առկա ուժերի հավասարակշռությունը, և մենք պարբերաբար այդ թեզերն ենք հաղորդում տարածաշրջանի մեր գործընկերներին։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլին. Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը
- Պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախ. ակնկալիք՝ Չինաստանից
- Զախարովա. Մոսկվան ակնկալում է շատ մոտ ժամանակում Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան