Բերդաձորցիներն առավել դառը ժամանակներ են հաղթահարել
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակ լինելու պառճառով Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի կապը մայրաքաղաքի հետ երրորդ օրն է կտրված է, սակայն դա չի հուսահատեցնում բերդաձորցիներին։
Մեծ շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ նորմալ է, սովորական առօրյա է, մարդիկ աշխատում են, ապրում են։
«Ինձ թվում է մեկ ամիս դեռ կդիմանանք, կարող է միայն դեղորայքի հետ կապված խնդիր առաջանա։
Մի երկու-երեք օրից, մեկ շաբաթից արդեն դեղորայքի հարցով խնդիր կլինի, տեսնենք ինչպես ենք լուծելու այդ հարցը։ Ոստիկանները խոսք են տվել աջակցել Գորիսից ձեռք բերենք այդ դեղորայքը։
Ադրբեջանցիների սադրանքի հետևանքով ճանապարհին մնացած արցախցիներից 12-ն այսօրվա դրությամբ Մեծ շենում են, ևս 30 հոգի հյուընկալվել են Հին շենում։
Հին շենի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանն ասել է, որ գյուղացիներին մտահոգում է ադրբեջանցիների սադրանքները, բայց հաստատակամ են, գյուղից դուրս գալու մասին չեն էլ մտածում։ Նա նշել է, որ բերդաձորցիներն առավել դառը ժամանակներ են հաղթահարել։
«Սննդի առումով կդիմակայենք, մի շաբաթից արդեն ալյուրի, հացի, դեղորայքի խնդիր է առաջանալու։ Ո՞վ էր պատկերացում, որ կարելի է զակատովկա անել նման օրերի համար»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան