Պետությունը 88 հա հողատարածք նվիրաբերեց «Հայաստանի մանուկներ» հիմադրամին
«Նախագծով նախատեսվում Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրում 88 հա հողատարածք նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» հիմադրամին»,-կառավարության նիստում հերթական հարցը զեկուցելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախատեսվում է ծրագիրն ընդլայնել մինչև 120 հեկտար տարածքի վրա, որպեսզի հիմադրամն Դեբեդից հետո իրականացնի երկրորդ էկոհամակարգային մեծ ծրագիրը:
Սանոսյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև 2028 թվականը 5.5 մլրդ դրամի ներդրում իրականացնել՝ կառացելով, սմարթ կենտրոն, համագումարների սրահ, նորարրական կենտրոն և սրճարան, ինչպես նաև նորարարական գյուղատնտեսության նախաձեռոնւթյուններ, սմարթ փորձարարական ջերմոցային տնտեսություններ:
նախարարաը հայտնեց, որ նպատակ կա բոլոր մարզերում նման կենտրոններ ստեղծել:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ կենտրոնում կրթական ծրագրերը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար են:
«Մյուս կողմից՝ կարծում եմ, որ նման հիմնադրամների աջակցությամբ, ինչպիսին են «Հայաստանի մանուկներ», «Թումո» հիմնադրամները, մենք պետք է համագործակցության բանաձև ստեղծենք, որպեսզի արդյունավետ կերպով ծածկենք ամբողջ հանրապետությունը, դպրոցական, արտադպրոցական կրթության հնարավորությունները հնարավորինս ընդլայնելով, որովհետև դա մեր մարդկային ռեսուրսների զարգացման շատ կարևոր ենթակառուցվածք է, որը մենք պետք է ստեղծենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կրկնապատկվում է Աշխարհի և Եվրոպայի մեդալակիրների և մարզիչների դրամական մրցանակները
- Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին
- 2 մլրդ 188 մլն դրամ՝ 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
- Կարճատև դադարները խոչընդոտ չեն լինի կառավարության ասֆալտապատման ծրագրերը կյանքի կոչելու համար. Գնել Սանոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան