Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն, կամ չթողնեն. Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանցիների տարածած բամբասանքներին պետք չէ հավատալ։ Այս մասին այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն՝ անդրադառնալով Լաչինում ստեղծված իրավիճակին։
«Ես գիտեմ, որ ադրբեջանցիները տարբեր բամբասանքներ են տարածքում, մի հավատացեք այդ բամբասանքներին: Երբ ադրբեջանցիներն ասում են՝ մենք կթողնենք, որ ձեր մեքենաներն անցնեն, իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն, կամ չթողնեն: Իրենք իրավունք չունեն այդ ճանապարհին գտնվեն կամ որոշումներ կայացնել: Իսկ ո՞վ է որոշում կայացնում, ինչ-որ մի կին, որ հայտարարում է, թե ինքը մարդու իրավունքների պաշտպանության ինչ-որ կազմակերպության անդամ է:
Այդ բամբասանքները, թե հնարավորություն կա մեքենաներով անցնելու, մի ընդունեք որպես իրականություն, դա սուտ է: Իրենք պետք է դուրս գան այդ ճանապարհից, միայն մենք պետք է այդ ճանապարհից օգտվենք»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով, բնականաբար, այս իրավիճակում կան շատ դժվարություններ, ինչ-որ բաներ պետք է փոխվի: Ըստ նրա՝ օպերատիվ շտաբը ստեղծված է նրա համար, որ շատ արագ արձագանքի ցանկացած հարցի։
«Մենք աշխատում ենք 24 ժամ, հարցերին, զանգերին պատասխանում ենք: Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ հաղթահարելու ենք, իրար հետ միասին բերելու ենք նոր վիճակի, որ զգանք՝ ապրում ենք մի համախմբված հասարակության մեջ, որտեղ բոլորը հավասար են: Այդպես եղել է Արցախում 1990-ականների սկզբին, երբ փողը, պաշտոնը չէր թունավորել մեզ: Միասին պետք է աշխատենք, հավատում եմ, որ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները: Շնորհակալ եմ, որ նման ձևով ընդունում եք այս իրականությունը»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան