Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է շտապ բացել մարդասիրական օդային միջանցք դեպի Արցախ
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է դեպի Արցախի Հանրապետություն հումանիտար օդային միջանցքի հրատապ բացման անհրաժեշտության մասին։
Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ մշակում են մի համակարգ, որպեսզի բնակչությանն ապահովեն այն ամենով, ինչ անհրաժեշտ է լիակատար շրջափակման պայմաններում։
«Պետք է օդանավակայանը գործարկել։ Դրա համար անհրաժեշտ է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք բացվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։
Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է։ Անհրաժեշտ է միջազգային համաձայնագիր, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռիչքներ կատարել Արցախ։ Սա մեզ, որպես համայնք, այստեղ պահպանելու կարևոր պայման է։ Որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն:
Օդանավակայանը լիովին պատրաստ է գործելու»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ Իսկ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն, կամ չթողնեն. Ռուբեն Վարդանյան
- Մենք անցնում ենք այս ճգնաժամը շատ պարկեշտ. Ռուբեն Վարդանյան
- Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն, կա ստեղծված բարդ իրավիճակ, և բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն. Վարդանյան
- Դավիթ Բաբայանը կոչ արեց ամերիկահայերին արգելափակել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքերը
- Սերժ Սարգսյան. Այո, բոլորիս ակնկալիքներն ավելի շատ էին Ռուսաստանից
- Սերժ Սարգսյան. Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու դժվարություններին
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին
- Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացրեց Արցախում տիրող վիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան