Տիգրան Աբրահամյանը՝ լացակումած Փաշինյանին. Նախ հիշի, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Կառավարության նիստում լացակումած խոսելու և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու վերաբերյալ խոսելուց առաջ նախ հիշի, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը։
Կամ երբ այդ նույն փաստաթղթում ժամկետ էիք սահմանում Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի հանձման վերաբերյալ ու մի ամսվա մեջ դրանք հանձնում, դու չէիր հա՞ ստորագրողն ու հանձնողը։
Դեռ չեմ խոսում Սանասարի և Կովսականի մասին, որ դա էլ որպես «պարգևավճար» բանավոր պայմանավորվածությամբ տվեցիր գնաց։
Հիմա էլ եկել է թե՝ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունը չի կատարել, բա դու ինչի՞ էիր օպերատիվ ամեն ինչ հանձնում, դու էիր համաձայնվողը, ստորագրողն ու հանձնողը»։
Հարակից հրապարակումներ`
- Իմիջային հարվածներն առաջին հերթին ռուս խաղաղապահներին են գալիս. Դավիթ Բաբայան
- Որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված քայլ. Արման Թաթոյան
- Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է շտապ բացել մարդասիրական օդային միջանցք դեպի Արցախ
- Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան