«Փաստ». ԱԺ հայտարարությունը անատամ է. Ընդունել են «պտիչկա» դնելու համար
«Փաստ» թերթը գրում է.
«Ադրբեջանական հանցագործ սադրանքներից միայն երեք օր անց Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարություն: Ուշագրավ է, որ այն ընդունվեց ընդամենը 57 կողմ ձայնով, այսինքն՝ քպականների որոշակի մասը ևս չի քվեարկել: Ընդդիմադիր խմբակցությունները լքել էին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։
Բազմաթիվ փորձագետներ ևս երեկ նշում էին, որ ԱԺ հայտարարությունը անատամ է, և տպավորություն կա, որ ընդունել է «պտիչկա» դնելու համար: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ ընդդիմության առաջարկած նախագիծը, որը քպականները հրաժարվեցին քննարկել, գոնե առնվազն երկու առանցքային տարբերություն ուներ: Նախ՝ հստակ շեշտվում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ հասցեական նշվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը:
Ինչ վերաբերում է բուն քննարկմանը, ապա քպականները առիթը բաց չթողեցին դարձյալ սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ: Ավելին, եղավ առաջարկ՝ «ՌԴ-ին կոչ է արվում» ձևակերպումը փոխել «Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք» ձևակերպմամբ: Զուգահեռ քպականները ինտենսիվ քննարկում էին ընդդիմությանը: Քննարկումից այնպիսի տպավորություն էր, որ իշխանական պատգամավորներն ավելի մեղմ էին թշնամական երկրի մասին իրենց որակումներում, քան հայաստանյան ընդդիմության ու ռուս խաղաղապահների հասցեին արված գնահատականներում»։
Մարամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա