Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին
Կառավարության այսօվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը:
«Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ լիարժեք պաշտպանում է ՀՀ Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
«Մեր դիվանագիտական ծառայությանը, Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարում եմ Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին:
Ասեմ նաև, որ մշտական կապի մեջ եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով»,- հայտարարեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան