Կրկնապատկվում է Աշխարհի և Եվրոպայի մեդալակիրների և մարզիչների դրամական մրցանակները
«Նախագծով, ըստ էության, առաջարկում ենք մարզիկներին տրվող գումարների կրկնապատկում»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հայտարարելով, որ 2020 թվականին ՀՀ մարզիկներ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցուցաբերել են աննախադեպ արդյունք:
Նախարարը տեղեկացրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանի մարզիկները ստացել են 298 մեդալ, որից 103 ոսկե, 69 արծաթե, 126 բրոնզե և հավելեց, որ այդ ցուցանիշն արդեն 300-ի սահմանագիծը հատել է, քանի որ այս օրերին էլ մրցաշարեր են անցկացվում:
Նրա խոսշքով՝ մինչ այդ ամենաբարձր արդյունքը գրանցվել էր 2019 թվականին, երբ մարզիկները նվաճել էին 222 մեդալ:
Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է կրկնակի բարձրացնել աշխարհի և եվրոպայի առաջնություններում առաջինից երրորդ տեղերը գրաված մարզիկների, հավաքականների մարզիչների, երկրոդ մարզիչների և տվյալ մարզիկի մարզիչների, հաշմանդամությու ունեցող մրցանակակիր մարզիկների դրամական մրցանակների չափերը:
«Մասնավորապես՝ աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղ զբաղեցրած մարզիկները համապատասխանաբար 5, 3.5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ:
Ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների մարզիչները 2.5, 1.75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան համապատասխանաբար 5, 3.5 և 2 մլն դրամ, իսկ եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները կստանան 6, 3.6 և 1,4 մլն դրամ»,-ասաց նախարարը:
Անդրեասյանը հավելեց, որ նախագծով առաջարկվում է 557.6 մլն դրամի բյուջետային վերաբաշխում իրականացնել, բյուջեով նախատեսված է ևս 150 մլն դմար, որը կտրամադրվի 170 հոգու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին