2 մլրդ 188 մլն դրամ՝ 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում 2 միլիարդ 188 միլիոն դրամ հատկացրեց 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար:
Գործադիրի նիստում նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Նախարարի խոսքով՝ մինչև տարեվերջ սուբվենցիոն ծրագրերի մասով ևս մեկ հատկացում կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին