ԱՄՆ-ի 2023թ-ի պաշտպանական բյուջեով նախատեսվում է Ուկրաինային հատկացնել 800 մլն դոլարի օգնություն
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել երկրի 2023 թվականի ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագծին՝ 858 մլրդ դոլարի չափով։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, փաստաթղթին կողմ է քվեարկել 83 օրենսդիր, դեմ՝ 11-ը։ Ավելի վաղ այս նախագիծը հավանության էր արժանացել նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այժմ այն պետք է ստորագրի երկրի նախագահ Ջո Բայդենը։
Օրինագծով նախատեսում է առնվազն 800 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անվտանգության ապահովման համար և 6 միլիարդ դոլար՝ Եվրոպայում Ռուսաստանի դեմ ուղղված զսպման նախաձեռնության համար:
Փաստաթուղթը ներառում է նաեւ պատժամիջոցներ Ռուսաստանի հետ ոսկու հետ կապված գործողությունների համար, նախատեսում է հինգ տարով երկարաձգել Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության արգելքը, ինչպես նաև «մշտական է դարձնում ՌԴ-ի հետ ՀՀՊ համակարգերին վերաբերող տեղեկատվության փոխանակման արգելքը»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա