Թևան Պողոսյան. Իմ ընկալումն այս է՝ ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում է Արցախի ՊԲ-ն կամ ՀՀ ԶՈՒ-ն
«Մենք այսօր պատերազմի մեջ ենք։ Երբ գիտակցում ենք, որ պատերազմը չի ավարտվել, մեր վարքագծում շատ բաներ կարող են փոխվել»,-ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը, որ մասնակցում է «Հայկական օրակարգ. Կյանքի ճանապարհ» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով, շատ կարևոր է փոխել նաև նպատակները։
«Հիմա ասում ենք՝ վայ ինչ լավ է, որ գազը եկավ։ Չէ, գազը չի եկել։ Իմ ընկալման մեջ հետևյալն է, մինչև գազի խողովակի փականն իմ ձեռքում չէ, ես չեմ ընդունելու, որ գազ ունենք։ Ես ուրախանում եմ, որ Արցախում ապրող քեռիներս, հորեղբայրներս, ընկերներս, դասարանցիներս այսօր մի քիչ ավելի տաք կլինեն, բայց ես ընկալում եմ, որ գազ դեռ չկա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է կուտակել վառելիքի, սննդի պաշարներ, որպեսզի երբ վաղը Ադրբեջանը կրկին դիմի այդ քայլին, լինի էներգետիկ, պարենային ապահովություն։
Պողոսյանն ասաց՝ Արցախի պետնախարարը բաց տեքստով ասել է, ադրբեջանցիները պահանջներ են ներկայացրել, արցախցիները չեն զիջել, Ադրբեջանն էլ իր սեփական շահերը կյանքի կոչելու համար ստիպված գազը բացել է։
«Արցախ մնացել է անզիջում, անկոտրում, ասել է՝ պահանջները չի կատարի։ Հիմա հո չե՞ք որոշել, որ Ադրբեջանը մեկ օրվա մեջ փոխվել է, դարձել հումանիստ, եկել, ասում է՝ վայ, ձեր ցավը տանեմ, իմ քաղաքացիներ, եկեք ձեզ մի քիչ գազ տամ, չմրսեք հանկարծ։ Մենք պետք է հասկանանք, թե Ադրբեջանն ինչու է բացել գազը, միջզգային ճնշմա՞ն արդյունքում, թե՞ ինչ-որ հաշվարկներ է արել, թե ՞մեզ քնացնելու, բթացնելու նպատակ ունի»,-ասաց քննարկման մասնակիցը։
Պողոսյանն ընդգծեց՝ նույնը վերաբերում է ճանապարհին։
«Բոլորն ասում են՝ վայ ճանապարհն այսօր կբացվի։ Բայց ոնց բացվի, կարող է նույն կերպ էլ երկու օր հետո փակվի։ Իմ ընկալման մեջ պետք է ձևավորվի այս մոտեցումը, ես ունեմ ճանապարհ, եթե այն վերահսկում են Արցախի պաշտպանության բանակը կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Սա պետք է լինի մեր նպատակը, ու չասեք՝ անհնարին է, 1990-ականները ձեզ վկա։ Պետք է մտածել նաև այլ ճանապարհ բացելու մասին, որը կլինի մեր վերահսկողության ներքո, քանի դեռ այն չկա, ես մտածում եմ, որ այդ ճանապարհը կարող է ամեն րոպե փակվել, նույնը վերաբերում է կապի միջոցներին, էլեկտրաէներգիային ու այլ հնարավորություններին»,-ասաց ՀԿ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում. «Արցախգազ»
- Այսօրվա ընթացքում հնարավոր է Լաչինի միջանցքը բացվի. Ռուբեն Վարդանյան
- Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան