«Ժողովուրդ». Ի՞նչ է մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակ է արդեն 5 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան, որը ներկայացնում ենք ստորև. «Հանրապետության նախագահի դիրքորոշումները կամ մոտեցումները որևէ հարցի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում հրապարակվում են նախագահի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակների պաշտոնական օգտահաշիվներում:
Լաչինի հումանիտար միջանցքի անխափան գործունեությունը պետք է իրականացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Միջանցքի ապաշրջափակումը և գազամատակարարման վերականգնումը կենսական անհրաժեշտություն է Արցախի բնակչության համար, որը կանգնած է հումանիտար լրջագույն ճգնաժամի վտանգի առաջ», – ասված է պատասխանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա