«Ժողովուրդ». Փոխվարչապետի փնտրտուքները դեռ շարունակվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդեն հինգերորդ օրն է, ինչ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն մինչև այսօր նրան փոխարինող չի նշանակվել, այնինչ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար արդեն նշանակվել է Ժաննա Անդրեասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի թեկնածուի հարցում երկընտրանքի և փնտրտուքների մեջ է: Բանն այն է, որ այս ընթացքում ամեն ինչ արվում է, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա նշանակումն ուշանում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ հստակ որոշում չունի: Այս հանգամանքն էլ իր պատճառներն ունի:
ՔՊ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ երկընտրանքի պատճառն այն դժգոհություններն են եղել, որոնք առկա են ՔՊ վարչության անդամների կողմից Արայիկ Հարությունյանի վերաբերյալ: Նա կտրվել է իրականությունից, նախկին ընկերներին վերից է նայում և, գումարած դրան, վատ կառավարիչ է: Փոխվարչապետի փնտրտուքները դեռ շարունակվում են…»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա