Ղազանչեցոցում պսակադրված վերջին զույգն ունեցավ իր առաջնեկին՝ փակ ճանապարհի ու գազ չլինելու պայմաններում
Շուշիում՝ Ղազանչեցոցում պսակադրված վերջին զույգը ունեցավ իր առաջնեկին։ Աղջիկը՝ Սաթեն ծնվել է, երբ արդեն փակ էր Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։
«Եկանք տուն, իմացանք, որ գազամատակարարումը դադարեցվել է։ Հիմա բոլորը անցել են էլեկտրական տաքացուցիչների, էլեկտրականությունը թույլ է, լավ չի տաքանում տունը։ Երեխայի ջերմությունն իջել էր 35, ստիպված էինք բոլոր ծածկոցներով տաքացնել, որպեսզի կապույտ գույնն անցնի, ջերմությունը կարգավորվեր»,- ասում է երեխայի մայրը՝ Մարիամը։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հարսը՝ Ղազանչեցոց եկեղեցուց. Սա մեր բողոքն է ու մեր պայքարը
- Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Հարությունյան