Քիսինջերն ասել է, որ եկել է ուկրաինական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ժամանակը
Նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1969-1975թթ.) Հենրի Քիսինջերը խոսել է ուկրաինական հակամարտության շրջադարձային կետի մասին, որից պետք է օգտվել բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու և գլոբալ աղետով հղի էսկալացիայից խուսափելու համար: ՏԱՍՍ-ը հատնում է, որ Քիսինջերի «Ինչպես խուսափել նոր համաշխարհային պատերազմից» վերնագրով հոդվածը տեղադրվել է բրիտանական The Spectator շաբաթաթերթի կայքում՝ ամսագրի շաբաթօրյա համարի թողարկման անոնսում։
Քիսինջերը գրում է ուկրաինական մարտերի «ձմեռային հանգստության» մասին՝ համեմատելով այն 1916 թվականի օգոստոսի իրավիճակի հետ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի եվրոպական մասնակիցները փորձում էին ԱՄՆ-ի հետ բանակցել հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության շուրջ։ Համաշխարհային քաղաքականության վետերաններից մեկը գրում է, որ ԱՄՆ այն ժամանակվա գալիք նախագահական ընտրությունների պատճառով Սպիտակ տան այն ժամանակվա ղեկավար Վուդրո Վիլսոնը (1856-1924) բաց թողեց այն պահը, երբ դիվանագիտությունը կարող էր դադարեցնել արյունահեղությունը և փրկել միլիոնավոր կյանքեր։
«Արդյո՞ք աշխարհն այսօր համանման շրջադարձային կետում է Ուկրաինայում, երբ ձմեռը հարկադիր դադար է ստեղծում իր տարածքում լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու համար», - հարցնում է Քիսինջերը և հավելում. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ աջակցում եմ դաշնակից երկրների ռազմական ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում ռուսական ագրեսիան հետ մղելուն։ Բայց գալիս է ժամանակը հիմնվել արդեն իսկ ձեռք բերված ռազմավարական փոփոխությունների վրա՝ ինտեգրելով դրանք նոր կառույցի մեջ՝ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է 2023 թ-ին տնտեսությունում ռեցեսիայի վտանգի մասին
- ԱՄՆ-ը պատերազմի շեմին է Ռուսաստանի և Չինաստանի հետ. Քիսինջեր