Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանն ու դրա հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին առնչվող հարցեր: Այս բարդ ժամանակահատվածում կարևորվել են արցախակենտրոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում հստակ ռազմավարության մշակումը: Կողմերն արձանագրել են, որ Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար:
Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակը համատեղ ուժերով հաղթահարելու ուղիների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան